Աղբյուր. Բարսելոնան ձեռք կբերի Գրիզմանին ու նրան անմիջապես կփոխանակի Նեյմարի հետ

17:47 19.06.2019

«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է իր նախկին ֆուտբոլիստ Նեյմարին վերադարձնելու տարբերակը. բրազիլացին այս պահին հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում:

El Mundօ պարբերականի հաղորդմամբ, նման խնդրանքով է կատալոնական ակումբի ղեկավարությանը դիմել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին:

Նեյմարի գործարքում «Բարսելոնան» կարող է ներառել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին: «Կապտանռնագույնների» ղեկավարները գիտեն, որ թիմի ֆուտբոլիստները դեմ են Գրիզմանին ձեռք բերելուն: Այդուհանդերձ, շատ բան կախված է անձամբ ֆրանսիացուց. եթե նա համաձայնի վարձակալության հիմունքներով տեղափոխվել ՊՍԺ, սա, գուցե, «Բարսելոնային» թույլ տա նրան ներառել Նեյմարի գործարքում:

Իսկ եթե Գրիզմանը հրաժարվի տեղափոխվել փարիզյան ակումբ, ապա կատալոնացիները նրա հետ լիարժեք պայմանագիր կկնքեն:

El Mundօ-ի տեղեկություններով, այս տարվա մարտին «Բարսելոնան» գաղտնի կերպով համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Գրիզմանի հետ: Կողմերը պայմանագիրը մտադիր են կնքել հուլիսի 1-ից հետո:

Անձամբ Գրիզմանը մայիսին հայտարարել է, որ նոր մրցաշրջանում հանդես կգա մեկ այլ ակումբում:

Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա բրազիլացին 2017 թվականի ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ` ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց ու մինչ օրս բազմիցս հայտարարել է, որ կարոտում է իր նախկին ակումբը:

Share |

Լրահոս

Loading...