Խաչանովը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք City Open մրցաշարին

17:02 19.06.2019

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի «ATP 500» կատեգորիայի մրցաշարին, որը կկայանա ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 27-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում:

ATP-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ մրցաշարում առաջին համարի ներքո հանդես կգա Հունաստանը ներկայացնող թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը:

Իրենց մասնակցությունը հաստատել են նաև ճապոնացի Քեյ Նիսիկորին, ՀԱՀ-ի ներկայացուցիչ Քևին Անդերսոնը, խորվաթ Մարին Չիլիչը, ֆրանսիացի Գաել Մոնֆիսն ու կանադացի Միլոշ Ռաոնիչը:

Նշենք` մրցաշարի գործող չեմպիոն, գերմանացի Ալեքսանդր Զվերևը մտադիր չէ պաշտպանել տիտղոսը:

Նախորդ տարվա եզրափակչում նա ուժեղ գտնվեց Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքս դե Մինորից` առավելության հասնելով 6:2, 6:4 հաշվով:

Share |

Լրահոս

Loading...