Ուղիղ. Ֆերլան Մենդին ներկայացվում է որպես Ռեալի ֆուտբոլիստ

15:39 19.06.2019

Մադրիդի «Ռեալի» տնային «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում մեկնարկել է թիմի նորեկ Ֆերլան Մենդիի պաշտոնական ներկայացումը` որպես մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ:

Միջոցառման ընթացքում Մենդին կներկայացվի երկրպագուներին ու կմասնակցի մամուլի ասուլիսին:

Այսօր առավոտյան Մենդին բուժզննում է անցել:

24-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել «Լիոնից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 48 մլն եվրո: Ֆրանսիական ակումբի կազմում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 79 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Ավարտված մրցաշրջանում «Ռեալն» Իսպանիայի առաջնության երրորդ հորիզոնականը զբաղեցրեց և Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության ուղեգիր նվաճեց:

Share |

Լրահոս

Loading...