ՉԼ. Հայտնի է, թե ում հետ կխաղա Արարատ-Արմենիա-ԱԻԿ զույգի հաղթողը

14:21 19.06.2019

Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայանում է Չեմպիոնների լիգայի 2019/2020 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:

Ըստ վիճակահանության՝ Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն «Արարատ-Արմենիան» որակավորման առաջին փուլում շվեդական ԱԻԿ-ի արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Վալյուր»-«Մարիբոր» զույգի հաղթողի հետ:

Հավելենք, որ «Արարատ-Արմենիան» ԱԻԿ-ի հետ առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 7-ին՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 17-ին:

Share |

Լրահոս

Loading...