Սկոպյեի Մակեդոնիայի գլխավոր մարզիչ. Ալաշկերտի հետ հնարավորությունները հավասար են

10:21 19.06.2019

Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում մրցելու է Սկոպյեի «Մակեդոնիայի» հետ:

Մակեդոնական ակումբի գլխավոր մարզիչը` Ալեքսանդր Տանևսկին, հավասար է համարում հնարավորությունները «Ալաշկերտի» հետ դիմակայությունում.

«Հավասար մրցակից է բաժին հասել: Հույս ունենք, որ կկարողանանք հաղթահարել «Ալաշկերտի» արգելքը: Եթե այստեղ ենք, ուրեմն պետք է օգտագործենք մեր հաղթաթղթերը: Առաջին խաղը լինելու է Երևանում, որտեղ ցանկանում ենք չպարտվել և եթե ունենանք գոլ խփելու հնարավորություն, ապա օգտվենք դրանից: Իհարկե, կցանկանանք դրսում գոլ բաց չթողնել: Դա մեզ լավ հնարավորություններ կտա պատասխան խաղից առաջ»,- Տանևսկիի խոսքը մեջբերում է gol.mk-ն:

ԵԼ-ի որակավորման առաջին փուլի խաղերը կկայանան հուլիսի 11-ին և 18-ին:

Share |

Լրահոս

Loading...