Հայտնի է, որտեղ Ալաշկերտը կընդունի ԵԼ-ի իր մրցակցին

11:50 19.06.2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» մրցելու է Սկոպյեի «Մակեդոնիայի» հետ:

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմերի միջև դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում:

Պատասխան խաղը նախատեսված է հուլիսի 18-ին Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոնում:

Հավելենք, որ մակեդոնական թիմի գլխավոր մարզիչն այսօր խոսել էր «Ալաշկերտի» հետ դիմակայության մասին:

Share |

Լրահոս

Loading...