El Chiringuito. Ռաբիոն վերջապես նոր թիմ է գտել

09:24 19.06.2019

Թուրինի «Յուվենտուսը» համաձայանության է եկել ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի տեղափոխության հարցում: Այս մասին գրում է El Chiringuito-ն:

Ըստ աղբյուրի` Ռաբիոն կկնքի 5 տարվա պայմանագիր` 7 մլն եվրո աշխատավարձով: Պայմանագիր կնքելու համար որպես բոնուս խաղացողը կվաստակի 10 մլն եվրո:

Ֆրանսիացու պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը: Խաղացողն ազատ գործակալի կարգավիճակ կստանա հուլիսի 1-ից, սակայն արդեն կարող է բանակացություններ վարել նոր ակումբի հետ:

Հավելենք, որ նախկինում Ռաբիոյի ծառայություններով հետաքրքրվում էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Բարսելոնան» ու մի քանի այլ եվրոպական թոփ ակումբներ:

Share |

Լրահոս

Loading...