ԵԼ. հայկական թիմերի հնարավոր մրցակիցները որակավորման երկրորդ փուլում

16:14 19.06.2019

Շվեյցարիայի Նիոն քաղաքում այսօր կայացավ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:

Հայկական թիմերը որակավորման առաջին փուլում կմրցեն հետևյալ թիմերի հետ

«Փյունիկ» - «Շկուպի» (Մակեդոնիա)

«Բանանց» - «Չուկարիչկի» (Սերբիա)

«Ալաշկերտ» - «Մակեդոնիա Սկոպյե» (Մակեդոնիա)


Եթե մեր ակումբները հաղթահարեն առաջին փուլի արգելքը, ապա որակավորման երկրորդ փուլում կհանդիպեն հետևյալ մրցակիցներին.

«Ալաշկերտը», եթե հաղթահարի «Մակեդոնիայի» արգելքը, ապա կմրցի «Ստյաուա» (Ռումինիա) – «Միսլամի» (Մոլդովա) զույգի հաղթողի հետ:

«Բանանցը», եթե ուժեղ գտնվի «Չուկարիչկիից», ապա կմրցի «Մոլդե» (Նորվեգիա)-«Ռեյկավիկ» (Իսլանդիա) զույգի հաղթողի հետ, իսկ «Փյունիկը» «Շկուպիի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի չեխական «Յաբլոնեցի» հետ: 

 

Share |

Լրահոս

Loading...