Ֆուտզալ․ Իտալիա-Հայաստան երկրորդ խաղն անավարտ է մնացել իտալացիների պատճառով

22:37 19.06.2019

Ֆուտզալի Իտալիայի և Հայաստանի հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը մնացել է անավարտ, քանի որ իտալացիները չեն պահպանել արդար խաղի (fair play) կանոնները: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին Իտալիայից հայտնել են ՀՖՖ պատվիրակության ներկայացուցիչները:

ՀՖՖ պաշտոնական կայքը գրում է․

«Հունիսի 18-ին Հայաստանի հավաքականը հաղթել էր իտալացիներին 2-1 հաշվով, և դաշտի տերերն այսօր տրամադրված էն անպայման վրեժխնդիր լինել: Մրցավարն իտալացի էր և ցանկացած կասկածելի իրավիճակում որոշում էր կայացնում հօգուտ իտալացիների՝ նշանակելով չհիմնավորված բազմաթիվ տուգանայիններ:

Այդուհանդերձ, հավասար պայքար էր ընթանում: 2-2 հաշվի ժամանակ մրցավարը ոչ կոնտակտային իրավիճակում հերթական տուգանայինը նշանակեց՝ ցույց տալով 10-մետրանոց նշակետը: Քանի որ իրականում խախտում չկար, մեր թիմի ֆուտբոլիստները հայտնեցին իրենց անհամաձայնությունը. հավաքականի մարզիչները հրահանգեցին դարպասապահին ազատել դարպասը՝ ի նշան բողոքի:

Իտալացիները հավաստիացրեցին, որ իրենք էլ են համարում, որ խախտում չի եղել, և իրենք պատրաստ են շեղ հարվածել, եթե դարպասապահը զբաղեցնի իր տեղը՝ այդպիսով պահպանելով արդար խաղի կանոնները: Այդուհանդերձ, երբ մեր դարպասապահը զբաղեցրեց իր տեղը, իտալացիները գրավեցին մեր դարպասը:

Դրանից հետո Հայաստանի հավաքականի մարզիչներն ու ՀՖՖ պատվիրակությունը որոշեցին դուրս բերել թիմը խաղադաշտից, քանի որ իտալացիները, ի հակառակ իրենց խոստումի, չպահպանեցին արդար խաղի (fair play) կանոնները: Խաղը մնաց անավարտ»,- մեջբերման ավարտ։

 

Share |

Լրահոս

Loading...