Բիրմինգեմ․ Մարգարիտա Գասպարյանը դուրս է մնացել պայքարից

23:41 19.06.2019

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Բիրմինգեմի մրցաշարի երկրորդ շրջանում։

Մարգարիտան 3-6, 6-7 (4-7) հաշվով զիջել է Խորվաթիայի ներկայացուցիչ Պետրա Մարտիչին և դուրս մնացել պայքարից։

Թենիսիստուհիները կորտում անցկացրել են 1 ժամ 36 րոպե․ այդ ընթացքում Գասպարյանը թույլ է տվել 4 կրկնակի սխալ և իրացրել է 2 բրեյք-փոյնթ՝ 4 հնարավորից, իսկ Մարտիչի ակտիվում գրանցվել է 3 էյս, 2 կրկնակի սպալ, 3 բրեյք-փոյնթ՝ 7 հնարավորից։

Կիսաեզրափակչի ուղեգրի համար Մարտիչը պայքարելու է Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի հետ, որը 6-3, 6-4 հաշվով հաղթել է Յոհանա Կոնտային։

Share |

Լրահոս

Loading...