Չուկարիչկիի սպորտային տնօրեն. Իսկապես, Բանանցից ուժեղ ենք

10:56 19.06.2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Բանանցին» բարդ մրցակից է բաժին հասել:

Իլշատ Ֆայզուլինի թիմը մրցելու է սերբական «Չուկարիչկի» թիմի հետ: Ակումբի սպորտային տնօրեն Նենադ Միրոսավլևիչը խոսել է երևանյան ակումբի հետ մրցակցության մասին.

«Իսկապես, կարծում եմ, որ ուժեղ ենք «Բանանցից», սակայն պետք է զգույշ լինենք, քանի որ այսօր հեշտ մրցակիցներ չկան: Վիճակահանությունը լավ ստացվեց, չնայած կարող էր ավելի լավ կամ վատ լիներ: Կարևորն այն է, որ խուսափեցինք Հունգարիան ներկայացնող ակումբից: Ըստ գնահատականների` նա ամենաուժեղ մրցակիցն էր: Կարծում եմ, որ մեր որակները մեզ թույլ են տալիս դուրս գալ հաջորդ փուլ:

Սլովենիայում մենք ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու` պատրաստվելու «Բանանցի» հետ խաղերին: Այնտեղ վերջին ընկերական խաղի շրջանակում մրցելու ենք հայկական մեկ այլ ակումբի` «Փյունիկի» հետ, որը մի փոքր ավելի ուժեղ է, քան «Բանանցը»»,- Միրոսավլևիչի խոսքը մեջբերում է «Չուկարիչկայի» պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս

Loading...