Կոպա Ամերիկա. Բրազիլիան միավորներ կորցրեց, Պերուն ուժեղ էր Բոլիվիայից (տեսանյութ)

09:14 19.06.2019

Բրազիլիայում շարունակվում է Կոպա Ամերիկայի խաղարկությունը:

Ավարտվել են A խմբի երկրորդ տուրի հանդիպումները: Մրցաշարն ընդունող Բրազիլիան երկրորդ տուրում միավորներ է կորցրել:

Տիտեի գլխավորած հավաքականը ոչ-ոքի` 0-0 հաշվով է ավարտել հանդիպումը Վենեսուելայի հավաքականի հետ: 

Խմբի մյուս խաղում Պերուն 3-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Բոլիվիայի նկատմամբ: 

Այս տուրից հետո A խմբի մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Բրազիլիան: Նույնքան միավոր ունի Պերուն: Վենեսուելան 2 միավորով 3-րդն է, իսկ Բոլիվիան դեռևս միավոր չի վաստակել:

A խումբ, երկրորդ տուր

Բրազիլիա-Վենեսուելա` 0-0

Բոլիվիա-Պերու` 1-3

Share |

Լրահոս

Loading...