Cadena Ser. Դեմբելեն մնում է Բարսելոնայում․ նրան հայտնել են, որ Նեյմարի վերադարձը անհնար է

23:59 19.06.2019

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն չի հեռանա ակումբից։ Հաղորդում է Cadena SER-ը։ 

Կատալոնական ակումբի ներկայացուցիչները այս մասին հայտնել են 22-ամյա ֆրանսիացուն և նրա մտերիմներին։ Ավելի վաղ կար տեղեկություն, որ «Բարսելոնան» Դեմբելեին կարող է ներառել Նեյմարի հավանական տրանսֆերի մեջ։ 

Cadena SER-ը վստահեցնում է, որ «Բարսելոնան» վստահեցրել է Դեմբելեին, որ Նեյմարի վերադարձը անհնար է։ 

Հաղորդվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը դեմ է եղել ՊՍԺ տեղափոխությանը, քանի որ չի ցանկանում հանդես գալ Լիգա 1-ի չեմպիոնների կազմում։ 

Share |

Լրահոս

Loading...