AS. Էնրիկեն հեռանում է Իսպանիայի հավաքականից

17:25 19.06.2019

Լուիս Էնրիկեն հեռանում է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

49-ամյա մասնագետը բաց է թողել Իսպանիայի ընտրանու վերջին երեք հանդիպումները ընտանեկան խնդիրների պատճառով: Նրա փոխարեն թիմը ղեկավարել է Ռոբերտ Մորենոն:

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել: Դեռևս պարզ չէ, թե ինչ պետք է ասի Լուիս Ռուբիալեսը, սակայն AS-ը գրում է, որ հայտարարվելու է Էնրիկեի հեռանալու մասին: Նրան կփոխարինի Մորենոն:

Վերջինիս գլխավորությամբ Իսպանիան հաղթել է Մալթային (2-0), Ֆարերյան Կղզիներին (4-1) և Շվեդիային (3-0):

Share |

Լրահոս

Loading...