Էվերթոնը համաձայնություն է ձեռք բերել Գոմեշի տրանսֆերը գնելու վերաբերյալ

20:53 19.06.2019

Պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշը շուտով դառնալու է «Էվերթոնի» ֆուտբոլիստ։

Sky Sports-ը հաղորդում է, որ անգլիական ակումբը «Բարսելոնայի» հետ համաձայնություն է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու լուրջ։ Գոմեշի համար կատալոնացիները կստանան 25 միլիոն եվրո։ Սպասվում է, որ գործարքը պաշտոնապես կկայանա առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Անդրե Գոմեշի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Վեսթ Հեմ Յունայթեդը», սակայն լոնդոնյան ակումբին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ «Բարսելոնայի» հետ։

Ավարտված մրցաշրջանում 25-ամյա Գոմեշն «Էվեթոնում» խաղացել է վարձավճարով։ Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած 27 խաղում (24-ը՝ մեկնարկային կազմում) Գոմեշը դարձել է մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ստացել է 7 դեղին քարտ։

Գոմեշը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2016 թվականին․ կատալոնացիները նրա տրանսֆերի համար «Վալենսիային» վճարել են 37 միլիոն եվրո։

Share |

Լրահոս

Loading...