Կապելոն նշել է այն ֆուտբոլիստի անունը, ում Ռեալը ամեն գնով պետք է ձեռք բերի

00:01 19.06.2019

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն նշել է այն ֆուտբոլիստի անունը, ում ձեռքբերումը առաջնահերթություն պետք է լինի «արքայական» ակումբի համար։ 

«Պոգբան մեծագույն ֆուտբոլիստ է՝ բազում ուժեղ հատկանիշներով։ Նա շատ ամուր կառուցվածք ունի ու շատ ուժեղ է։ Մենք պետք է խնդրենք Զինեդին Զիդանին և Ֆլորենտինո Պերեսին, որպեսզի նրանք գնեն Պոգբային։

Հին «Ռեալը» վերադառնում է։ Դրա նշաններից մեկը Ազարի ձեռքբերումն էր։ Ես գիտեմ, որ նա օգնելու է մադրիդյան թիմին։ Ազարը հիասքանչ ֆուտբոլիստ է։ Կարծում եմ՝ «Ռեալը» տրանսֆերային մեծ քաղաքականություն է վարում այս ամառ։ Ռա՞մոսը։ Ես չեմ պատկերացնում «Ռեալի» ապագան առանց Ռամոսի։ Հիմա շատ դժվար է գտնել լավ կենտրոնական պաշտպանի»,-Կապելոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

Ֆաբիո Կապելոն գլխավորել է Մադրիդի «Ռեալը» 2006-2007 թվականների ընթացքում։ Նրա գլխավորությամբ «սերուցքայինները» նվաճել են Լա լիգայի 30-րդ գավաթը։   

Share |

Լրահոս

Loading...