ՖԻՖԱ-ն դիտարկում է ԱԱ-2022-ի տեղափոխումը Քաթարից այլ երկիր

23:10 19.06.2019

ՖԻՖԱ-ն դիտարկում է 2022 թվականի Աշխարհի առաջնությունը Քաթարից այլ երկիր տեղափոխելու տարբերակը։ 

Ինչպես տեղեկացնում է TNT Sports-ը, ՖԻՖԱ-ն գաղտնի հանդիպումներ է անցկացնում հասկանալու համար, թե որ երկիրը կարող է արագորեն համաձայնվել և պատրաստվել Աշխարհի առաջնությունը ընդունելուն։ 

Հիշեցնենք, որ երեկ ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել էր 2022 թվականի Աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու վերաբերյալ կոռուպցիոն սկանդալի մեջ ներքաշված լինելու կասկածանքով։ 

2022 թվականի Աշխարհի առաջնությունը ընդունելու համար հայտ էին ներկայացրել Քաթարը, ԱՄՆ-ը, Կորեան, Ճապոնիան և Ավստրալիան։ Եզրափակիչ տուրում Քաթարը 14-8 հաշվով առաջ էր անցել ԱՄՆ-ից՝ վաստակելով 2022 Մունդիալը ընդունելու իրավունք։ 

Share |

Լրահոս

Loading...