Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, որը փորձաշրջան էր անցնում ղազախական «Ժետիսուում», վերադարձել է Հայաստան ու միացել իր թիմին:
Այս մասին ArmSport-ը տեղեկացավ «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարությունից:
Ինչ վերաբերում է «Արարատ-Արմենիայի» բուլղարացի պաշտպան Գեորգի Պաշովին, ապա վերջինս դեռ «Ժետիսուի» ճամբարում է:
Հիշեցնենք` Գոռ Մալաքյանը «Ժետիսուին» էր միացել Թուրքիայի հավաքի շրջանակում, որի ընթացքում 2 ընկերական խաղի է մասնակցել` աչքի ընկնելով նաև խփած գնդակով:
Մալաքյանը գոլի հեղինակ էր դարձել թուրքական «Բելեդիեսպորի» հետ խաղում (3:1) ու մասնակցել էր ադրբեջանական «Սաբայիլի» հետ խաղին (1:0):