Պաշտոնական. Հումելսը վերադարձավ Դորտմունդի Բորուսիա

16:57 19.06.2019

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսը վերադարձել է Դորտմունդի «Բորուսիա»: Այս մասին հայտնում է «իշամեղուների» մամուլի ծառայությունը:

Գերմանացին բուժզննում պետք է անցնի և պայմանագիր կնքի Դորտմունդը ներկայացնող ակումբի հետ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, տեղափոխության արժեքը կազմել է 38 մլն եվրո: Ըստ որոշ տեղեկությունների՝ նոր պայմանագիրը նախատեսված կլինի 3 տարով՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով:

Հավելենք, որ «Բորուսիայի» կազմում Հումելսը հանդես է եկել 2008-2016 թվականներին:

 

Share |

Լրահոս

Loading...