Դե Լաուրենտիսը հաստատում է՝ Անչելոտին ցանկանում է Նապոլիում տեսնել Խամեսին

22:20 19.06.2019

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հաստատել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ իր ակումբը հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով։

Դե Լաուրենտիսը նշել է, որ կոլումբիացուն իր թիմում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։

«Անչելոտին ցանկանում է «Նապոլիում» տեսնել Խամեսին։ Համոզված չեմ, որ նա մեզ շատ է անհրաժեշտ, սակայն այդպիսի ցանկություն ունի մարզիչը։ Արդարացի կլինի Անչելոտիի վրա թողնել պատասխանատվությունը։

Խամեսը լավ ֆուտբոլիստ է, դա չենք քննարկում։ Համոզված եմ՝ նա օգտակար կլինի։ Ես համաձայնել եմ՝ չնայած գործարքը թանկ է արժենալու։ Ամեն դեպքում, եթե չգնենք Խամեսին, գործակալի հետ կխոսեմ ՊՍՎ-ից Իրվինգ Լոսանոյի մասին»,- Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերել է A Bola-ն։

Share |

Լրահոս

Loading...