Հպարտությամբ Օլդ Թրաֆորդը տուն եմ անվանում․ Մատան երկարաձգեց ՄՅՈւ-ի հետ պայմանագիրը

20:01 19.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը երկարաձգել է կիսապաշտպան Խուան Մատայի հետ պայմանագիրը։

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ իսպանացի ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ և ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Ֆուտբոլիստն ու թիմի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը գործարքի վերաբերյալ իրենց մեկնաբանություններն են տվել։

«Ինձ համար մեծ պատիվ է կարիերաս շարունակել այս անհավանական ակումբում։ Արդեն 5 տարի է՝ խաղում եմ «Մանչեսթեր Յունայթեդում» և հպարտությամբ «Օլդ Թրաֆորդը» տուն եմ անվանում»,- ասել է Մատան։

«Խուանն իսկական պրոֆեսիոնալ է և ամենախելացի ֆուտբոլիստներից մեկը, որի հետ երբևէ աշխատել եմ։ Նա հիանալի օրինակ է մեր երիտասարդ խաղացողների համար»,- ասել է Սուլշերը։

31-ամյա Մատան ՄՅՈւ է տեղափոխվել 2014 թվականին։ «Կարմիր սատանաների» կազմում անցկացրած 218 խաղում Մատան դարձել է 45 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։ ՄՅՈւ-ի կազմում Մատան դարձել է Անգլիայի գավաթակիր, Անգլիայի լիգայի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր և Եվրոպա լիգայի գավաթակիր։

Share |

Լրահոս

Loading...