ATP Հալլե․ Խաչանովը դժվարությամբ հաղթեց Շտրուֆին

19:51 19.06.2019

Գերմանիայում շարունակվում է ATP 500 շարքի Հալլեի մրցաշարը։ Այսօր մեկնարկել է երկրորդ շրջանը։ 

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը դժվարությամբ կարողացավ առավելության հասնել գերմանացի Յան Լեննարդ Շտրուֆի նկատմամբ 6-3, 3-6, 6-4 հաշվով։ Գերմանացի թենիսիստը զգալի աջակցություն էր ստանում տրիբունաներից, սակայն դա չխանգարեց Կարենին վերգտնել իր խաղը և հաղթել վճռորոշ սեթում։ 

Քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև Դավիդ Գոֆենը։ Խաչանովը քառորդ եզրափաչում մրցելու է Անդրեա Սեպպի - Մատեո Բերետինի զույգի հաղթողի հետ։ 

Մրցաշարի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը 1/8-ի իր հանդիպումը անց է կացնելու վաղը։ 37-ամյա շվեյցարացու մրցակիցն է Ջո-Ուիլֆրեդ Ցոնգան։ 

Share |

Լրահոս

Loading...