Ղազախստանի Գավաթ․ Բարսեղյանի դուբլի շնորհիվ Կայսարը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

18:13 19.06.2019

«Կայսարը» դուրս եկավ Ղազախստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ՝ հաղթահարելով «Տոբոլի» արգելքը։

Թիմերի առաջին խաղում «Տոբոլը» նվազագույն հաշվով հաղթանակ էր տոնել, իսկ երկրորդ խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի շնորհիվ «Կայսարը» հաղթել է 3-1 հաշվով և տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ստացել։

Պատասխան խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացել է Բարսեղյանը՝ տուգանայինից դառնալով շքեղ գոլի հեղինակ։ Երկրորդ կեսում՝ 66-րդ րոպեին, Կուլե Մբոմբոն խփել է «Կայսարի» երկրորդ գոլը, սակայն 89-րդ րոպեին Ժուլպայի գոլի շնորհիվ «Տոբոլը» կրճատել է հաշվի տարբերությունը։ Խաղն ունեցել է դրամատիկ ավարտ․ 96-րդ րոպեին Ջաբա Կանկավայի ձեռքով խաղի արդյունքում «Տոբոլի» դարպասին նշանակվել է 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ է իրացրել Բարսեղյանը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Այսպիսով, «Կայսարը» դուրս եկավ եզրափակիչ։ Սեպտեմբերի 22-ին կայանալիք վճռորոշ խաղում Տիգրան Բարսեղյանի թիմը մրցելու է «Ատիրաու»-«Օրդաբասի» զւոյգի հաղթողի հետ։

Բարսեղյանի գոլերը

Share |

Լրահոս

Loading...