Պաշտոնական․ Ուոքերը երկարաձգեց պայմանագիրը Սիթիի հետ

21:04 19.06.2019

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը թիմի պաշտպան Քայլ Ուոքերի հետ։ Այս մասին է հայտնում ակումբի պաշտոնական կայքը։ 

Ֆուտբոլիստի և ակումբի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։ 

«Շատ ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել։ «Մանչեսթեր Սիթիում» խաղալը այն ամենն է, ինչին ես ձգտել եմ, դեռ մի բան էլ ավելին։ Որոշումը հեշտությամբ եմ կայացրել։ Ես ուզում եմ տիտղոսներ նվաճել, խաղալ բարձր մակարդակով։ Ես մեծ առաջընթաց եմ ապրել այստեղ տեղափոխվելուց հետո»,-անգլիացի պաշտպանի խոսքերն է մեջբերում «Սիթիի» պաշտոնական կայքը։ 

Քայլ Ուոքերը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը Լոնդոնի «Տոտենհեմից» 52,7 միլիոն եվրոյի դիմաց։ 

Share |

Լրահոս

Loading...