Ման. Սիթին գերխոշոր առաջարկ կանի Կուլիբալիի տրանսֆերի համար

14:08 19.06.2019

«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա:

La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: Աղբյուրը պնդում է, որ մանչեսթերյան ակումբը 95 մլն եվրո է առաջարկել պաշտպանի տրանսֆերի համար:

Ավելի վաղ խոսվում էր, որ Կուլիբալիին գնելու փորձ են արել «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն «Նապոլին» մերժել է նրանց առաջարկը:

Սենեգալցին իտալական ակումբում հանդես է գալիս 2014 թվականից:

Share |

Լրահոս

Loading...