Սարին Յուվենտուսում ուզում է տեսնել Ռեալի պաշտպանին

21:30 19.06.2019

Թուրինի «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին փորձելու է համալրել թիմի կազմը իր համար ցանկալի ֆուտբոլիստներով։ 

Ինչպես տեղեկացնում է AS-ը, 60-ամյա իտալացի մասնագետը թիմում ցանկանում է տեսնել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տեո Էրնանդեսին, ով ավարտված մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Ռեալ Սոսիեդադի» կազմում։ Դժվար է պատկերացնել, որ Տեոն տեղ է ունենալու Զիդանի թիմում։ Նրա՝ ակումբը լքելու հավանականությունը մեծանում է նաև Ֆերլան Մենդիի ժամանումից հետո, ով այսօր պաշտոնապես ներկայացվեց որպես «Ռեալի» ֆուտբոլիստ։ 

Հաղորդվում է, որ Տեոյի նկատմամբ որոշակի հետաքրքրություն ունի նաև «Նապոլին»։ 

Հիշեցնենք, որ Մաուրիցիո Սարին «Յուվենտուսում» ուզում է տեսնել նաև «Չելսիի» 27-ամյա կիսապաշտպան Ժորժինյոյին և Էմերսոնին։ Վերջինս, սակայն, հայտարարել է, որ երջանիկ է Լոնդոնում և չի պատրաստվում այլ ակումբ տեղափոխվել։ 

Share |

Լրահոս

Loading...