Մոուրինյու․ Ինձ ավելի շատ պատկերացնում եմ հավաքականում աշխատելիս, քան ակումբում

21:46 19.06.2019

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն, որը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո նոր թիմ չի գլխավորել, խոստովանել է՝ դեմ չի լինի աշխատել որևէ հավաքականում։

«Ցանկանում եմ նոր մրցաշարերի մասնակցել։ Մտածում եմ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասին։ Երկար ժամանակ նման մրցաշարերի մասնակցելու ցանկություն չունեի, սակայն այժմ ինձ ավելի շատ հավաքականում աշխատելիս եմ պատկերացնում, քան ակումբում։

Պորտուգալիայի հավաքականը համապատասխանո՞ւմ է ինձ։ Պարտադիր չէ խոսել դրա մասին»,- Մոուրինյուի խոսքը մեջբերել է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնից Մոուրինյուն հեռացվել է 2018 թվականի դեկտեմբերին։

Share |

Լրահոս

Loading...