Աղբյուր․ ՊՍԺ-ն Նեյմարի համար ռեկորդային գումար է պահանջում

22:53 19.06.2019

ՊՍԺ-ն մտադիր չէ հեշտությամբ բաց թողնել Նեյմարին։ Լիգա 1-ի չեմպիոնները մեծ գումար են պահանջում բրազիլացու տրանսֆերի դիմաց։ 

Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, «Պարի Սեն Ժերմենը» 300 միլիոն եվրոյի առաջարկ ստանալու դեպքում պատրաստ է դիտարկել Նեյմարին վաճառելու տարբերակը։ 

Չնայած այն փաստին, որ ֆուտբոլիստին գնելու գլխավոր հավակնորդները «Բարսելոնան» և «Ռեալն» են՝ փարիզյան ակումբը պատրաստ է դիտարկել առաջարկներ նաև այլ թիմերից։ 

Հիշեցնենք, որ Նեյմարը ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է։ 2017 թվականին նա 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»։ 

 

Share |

Լրահոս

Loading...