Նոա ՖԱ-ի լոգոն խորհրդանշում է Նոյ նահապետին

23:20 19.06.2019

Արդեն տեղեկացրել ենք, որ «Արցախը» պաշտոնապես անվանափոխվել է Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբ:

Այսօր «Նոա» ՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է, թե ինչ է խորհրդանշում ակումբի լոգոն։

««Նոա» ՖԱ-ի նոր լոգոն խորհրդանշում է Նոյ նահապետին և նրա տապանը։ Այն արտացոլում է մեր միասնականությունը և առաջադեմ մեթոդների կիրառմամբ հաղթանակների հասնելու հաստատակամությունը» ,- ասվում է հայտարարության մեջ։

«Նոա» ՖԱ-ն հանդես է գալու Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019/20 առաջնությունում։ Ակումբի մամուլի քարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ թիմի գլխավոր մարզչի 3 թեկնածու ունեն։ Ընթանում են բանակցություններ, որոնց մանրամասները դեռևս չեն հաղորդվում։

Share |

Լրահոս

Loading...