Պլատինին ազատ է արձակվել. նրան հարցաքննել են Ռուսաստանի և Քաթարի մունդիալների մասին

12:03 19.06.2019

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ազատ է արձակվել:

Երեկ՝ հունիսի 18-ին, նա կալանքի տակ է վերցվել կոռուպցիայի հետաքննության շրջանակներում՝ Քաթարին ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության անցկացման իրավունք տրամադրելու սկանդալային գործընթացին մասնակից լինելու պատճառով:

Պլատինին AFP-ին հայտնել է հարցաքննության մասին.

«Հարցաքննությունը երկար է տևել, բայց հաշվի առնելով հարցերի քանակը, հակառակը լինել չէր կարող: Ինձ հարցնում էին Եվրոպայի 2016 թվականի առաջնության, Ռուաստանում և Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունների մասին»,- ասել է Պլատինին:

Հիշեցնենք, որ Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահ էր ընտրվել 2007 թվականին և նախագահի պաշտոնը զբաղեցրեց մինչև 2015 թվականը: Նույն տարվա հոկտեմբերի 8-ին ՖԻՖԱ-ի Էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատը Պլատինիին 90 օրով հեռացրել է պաշտոնից։

2015-ի դեկտեմբերի 21-ին ֆրանսիացին որակազրկվել էր 8 տարով, իսկ 2016-ի մայիսին ժամկետը կրճատվել էր մինչև 4 տարի ։

Share |

Լրահոս

Loading...