Մարկինիոս․ Նեյմարը գիտի, թե ինչ է ուզում, բայց մեր նախագահն էլ գիտի, թե ինչ է ուզում Նեյմարը

20:14 19.06.2019

ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինիոսը անդրադարձել է Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակին, որի արդյունքում վերջինս կարող է հեռանալ ներկայիս ակումբից։ 

«Նեյմարի պես ֆուտբոլիստները վճռում են խաղերի ելքերը։ Թիմակիցները, ընկերներն ու երկրպագուները ուզում են, որ նա մնա ՊՍԺ-ում։ Նա գիտի, թե ինչ է ուզում, բայց մեր նախագահը ևս գիտի, թե ինչ է ուզում Նեյմարը»,-25-ամյա պաշտպանի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը։ 

Ավելի վաղ փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել էր, որ այլևս չի հանդուրժելու թիմի աստղային ֆուտբոլիստների վարքագիծը։ Դրան հետևեց Նեյմարի այն հայտարարության մասին լուրերը, որոնց համաձայն՝ բրազիլացին խնդրել է բաց թողնել իրեն տուն՝ «Բարսելոնա»։

Հիշեցնենք, որ «Պարի Սեն Ժերմենը» 2017 թվականին 222 միլիոն եվրոյի դիմաց գնեց Նեյմարին «Բարսելոնայից»։ 

Share |

Լրահոս

Loading...