Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը հեռացավ Փյունիկից

18:36 19.06.2019

Կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն այլևս «Փյունիկի» ֆուտբոլիստ չէ: Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ լրացել է 27-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։

Հաղորդվում է, որ Ռումյանը կարիերան կշարունակի արտասահմանում, սակայն ֆուտբոլիստի նոր թիմի անունը դեռևս չի հրապարակվում։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ռումյան Հովսեփյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում:

Share |

Լրահոս

Loading...