Ռեալն Էրիկսենի համար կառաջարկի Սեբալյոսին և 45 մլն եվրո

13:41 19.06.2019

Մադրիդի «Ռեալը» շարունակում է բանակցություններ վարել Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի տրանսֆերի համար:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, մադրիդյան ակումբը պատրաստ է 27-ամյա ֆուտբոլիստի համարր առաջարկել 45 մլն եվրո, ինչպես նաև Դանի Սեբալյոսի տրանսֆերային իրավունքները: Էրիկսենի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը:

Նախկինում նշվում էր, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն առաջնային ցանկանում է թիմում տեսնել Պոլ Պոգբային, այլ ոչ Էրիկսենին:

Դանիացին ավարտված մրցաշրջանում մասնակցել է 51 հանդիպման ու դարձել 10 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...