Ռոբենը կարող է ավարտել կարիերան

15:48 19.06.2019

Հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը կարող է ավարտել կարիերան:

Ինչպես տեղեկացնում է Bild-ը, ֆուտբոլիստը դեռևս ցավեր ունի այս մրցաշրջանում ստացած վնասվածքի պատճառով: Ռոբենին ամբողջ կարիերայի ընթացքում հետապնդում էին վնասվածքները: Այս մրցաշրջանի մեծ մասն էլ նա հենց այս պատճառով բաց է թողել:

Հավելենք, որ հոլանդացու պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ ավարտվում է հունիսի 30-ին: Կողմերն արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում երկարաձգել այն:

Share |

Լրահոս

Loading...