Շկուպիի գլխավոր մարզիչը` Փյունիկի մասին. Ուժեղ թիմ է

10:06 19.06.2019

Հունիսի 18-ին կայացավ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Փյունիկն» այս փուլում մրցելու է մակեդոնական «Շկուպիի» հետ:

Մակեդոնական թիմի գլխավոր մարզիչ Ումիտ Կարանը խոսել է երևանյան թիմի հետ առաջիկա դիմակայության մասին.

««Փյունիկը» միշտ խաղում է Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերում: Ուժեղ թիմ է, որը նախորդ տարի հաղթեց «Վարդարին»: Լավ ենք պատրաստվելու և հույս ունենք, որ կկարողանանք հաղթահարել նրանց արգելքը: Տեղեկություններ կկազմենք հայկական ակումբի մասին ու կփորձենք մեր լավագույն որակները ցուցադրել: Պարզապես ցանկանում եմ, որ ֆուտբոլիստներս լինեն առողջ ու պատրաստ երկու հանդիպումներին էլ»,- մարզչի խոսքը մեջբերում է gol.mk-ն:

Share |

Լրահոս

Loading...