Պաշտոնական․ Իսպանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

18:52 19.06.2019

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարել է, որ Իսպանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի։

Լուիս Էնրիկեին փոխարինելու է նրա օգնական Ռոբերտ Մորենոն։

«RFEF-ի որոշումն է՝ վստահել Ռոբերտո Մորենոյին։ Նա կգլխավորի հավաքականն այնքան ժամանակ, որքան ժամանակով ի սկզբանե պայմանագիր էր կնքել։ Մորնենոն է պատասխանատու լինելու Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում հավաքականի ելույթների համար»,- Ռուբիալեսի խոսքը մեջբերել է RFEF-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ընտանեկան խնդիրների պատճառով (մանրամասները չեն հաղորդվել) Լուիս Էնրիկեն բաց է թողել Իսպանիայի հավաքականի վերջին 3 խաղերը, որոնցում գլխավոր մարզչի պարտականությունները կատարել է հենց Մորենոն։

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում Իսպանիան առաջատար է F խմբում (4 խաղ, 12 միավոր)։ 

Share |

Լրահոս

Loading...