Անձնական խնդիրները թույլ չեն տալիս աշխատել․ Էնրիկեն մեկնաբանել է հավաքականից հեռանալու որոշումը

19:25 19.06.2019

Իսպանիայի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն զբաղեցրած պաշտոնից հեռանալու վերաբերյալ առաջին մեկնաբանությունն է տվել։

«Քանի որ անձնական խնդիրներս թույլ չէին տալիս մարտից մինչև հիմա նորմալ կատարել գլխավոր մարզչի իմ պարտականությունները, որոշեցի հեռանալ։ Շնորհակալ եմ բոլորին և ֆեդերացիային՝ ցուցաբերած վստահության և ընկալման համար։ Հատուկ շնորհակալություն բոլոր գործընկերներիս և ֆուտբոլիստներին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար։ Շնորհակալ եմ լրատվամիջոցներին՝ այս իրավիճակի նկատմամբ ցուցաբերած հարգալից մոտեցման համար։ Ի սրտե շնորհակալ եմ»,- Էնրիկեի խոսքը մեջբերել է AS-ը։

Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականը գլխավորել է անցյալ ամռանը։ Նրա ղեկավարությամբ թիմը 10 հանդիպում է անցկացրել՝ տոնելով 8 հաղթանակ և կրելով 2 պարտություն։ Էնրիկեին փոխարինելու է նրա օգնական Ռոբերտ Մորենոն։

Share |

Լրահոս

Loading...