Վարդան Մինասյան. Այժմ մեր հիմնական նպատակը առաջիկա երկու հանդիպումներում լավագույնս հանդես գալն է

12:36 19.06.2019

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքի և թիմի պատրաստվածության մասին.

«Դեռ խորությամբ չենք ուսումնասիրել մրցակցին, բայց գիտենք, որ սկանդինավյան պետություններին բնորոշ ուժային ֆուտբոլ են դավանում: Պետք է շատ ուշադիր լինենք մանրուքներին և ուսումնասիրենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը, որ հասկանանք ինչ ֆուտբոլ են խաղում: Կարող եմ ասել, որ ուժեղ թիմ է և եվրոգավթներում հանդես գալու փորձ ունի: Փորձելու ենք լավագույնս հանդես գալ և անել մեր առավելագույնը առաջիկա երկու հանդիպումներում»:

Թիմում փոփոխությունների մասին Մինասյանն ասել է

«Մի քանի խաղացողներ արդեն հեռացել են թիմից, որոնցից երկուսին ես կուզենայի տեսնել թիմում: Արդեն երկու նորեկներ ունենք, բայց աշխատում ենք ևս մի քանի ֆուտբոլիստ հրավիրել: Ակումբի մամուլի ծառայությունը շուտով կտեղեկացնի մեր տրանսֆերների մասին»:

Առաջիկա անելիքների մասին

«Մեկ շաբաթ է Հանքավանում մարզումներ ենք անցկացնում, որից հետո երկու օր հանգիստ ենք ունենալու Երևանում և մեկնելու ենք Բելառուս ուսումնամարզական հավաքի: Այնտեղ անցկացնելու ենք երեք ընկերական հանդիպում: Այժմ մեր հիմնական նպատակը առաջիկա երկու հանդիպումներում լավագույնս հանդես գալն է»:

Share |

Լրահոս

Loading...