Մինսկ-2019․ Հայաստանի հավաքականի դրոշակակիրը, նոր մարզահագուստն ու մրցաշարի ժամանակացույցը

11:36 20.06.2019

Մինսկում վաղը մեկնարկելիք Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը կներկայացնի 9 մարզաձևի 37 մարզիկ, որոնք բոլորն էլ առաջնության ուղեգրեր են նվաճել բացառապես վարկանիշային արդյունքներով:

Ի դեպ, բադմինտոն, ձյուդո և հեծանվային սպորտ մարզաձևերի ներկայացուցիչները Եվրոպական խաղերի արդյունքներով կարող են 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համակարգել է նախապատրաստական փուլի բոլոր տեխնիկական հարցերը:

Արդյունքում, թիմերն ապահովվել են անհրաժեշտ դեղորայքով և վիտամիններով: 26 մարզիկ հաջողությամբ անցել է դոպինգ ստուգում:

Բոլոր մարզիկների համար ձեռք է բերվել մրցումային և շքերթային հանդերձանք: Պատվիրակության անդամները կրելու են իտալական Givova բրենդի մարզահագուստ, իսկ շքերթային հագուստը կլինի հայկական նորաձևության տներից մեկի արտադրության:

Եվրոպական երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հունիսի 21-ին: Մեր թիմի դրոշակակիրը բացման արարողության ժամանակ կլինի բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Բաչկովը։

Այսպիսին է մրցաշարի ժամանակացույցը`

Սամբո. մրցման օրերն են հունիսի 22, 23/ մեկնում` հունիսի 19, վերադարձ` 24

Հրաձգություն. մրցման օրերն են հունիսի 24-26/ մեկնում` հունիսի 19, վերադարձ` 26

Բադմինտոն. մրցման օրերն են հունիսի 24-30/ մեկնում` հունիսի 19, վերադարձ` հուլիսի 1 

Հեծանվասպորտ. մրցման օրերն են հունիսի 23, 27, 28, 30/ մեկնում` հունիսի 19, վերադարձ` հուլիսի 1 

Ձյուդո. մրցման օրերն են հունիսի 23/ մեկնում` հունիսի 21, վերադարձ` հունիսի 24

Թիավարություն. մրցման օրերն են հունիսի 25, 26, 27/ մեկնում` հունիսի 22, վերադարձ` հունիսի 28

Մարմնամարզություն. մրցման օրերն են հունիսի 29-30/ մեկնում` հունիսի 24, վերադարձ` հուլիսի 1 

Ազատ ոճի ըմբշամարտ. մրցման օրերն են հունիսի 25, 26, 27/ մեկնում` հունիսի 22, վերադարձ` հունիսի 28

Հունահռոմեական ոճ. մրցման օրերն են հունիսի 28, 29,30/ մեկնում` հունիսի 25, վերադարձ` հուլիսի 1 

Բռնցքամարտ. մրցման օրերն են հունիսի 21-30/ մեկնում` հունիսի 18, վերադարձ` հուլիսի 1 

Share |

Լրահոս

Loading...