Մեսսին՝ 8 պարագվայցիների դեմ․ օրվա կադրը

20:50 20.06.2019

Ամերիկայի Գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի՝ Արգենտինայի և Պարագվայի հավաքականների միջև խաղում հետաքրքիր դրվագ է ֆիքսվել։

Խաղի 90+4-րդ րոպեից կատարված ստոպ-կադրը ցույց է տալիս, թե ինչպես է արգենտինացիների ավագ Լիոնել Մեսսին դաշտի կենտրոնից գնդակով ընթանում դեպի մրցակցի դարպասը։

Ընդ որում, լուսանկարում բացի արգենտինացի հարձակվողից նկատվում է պարագվայցիների միանգամից 8 խաղացող և Մեսսիի միայն 2 խաղընկեր, որոնցից մեկն անկհայտորեն մտադիր չէ մասնակցել գրոհին։

Լուսանկարն արդեն մեծ տարածում է գտել համացանցում։ Մեսսիի երկրպագուները շտապել են այս լուսանկարով բացատրել 31-ամյա հարձակվողի բոլոր անհաջողություններն ազգային թիմում։

2 տուրից հետո Արգենտինայի հավաքականը վաստակած մեկ միավորով B խմբի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականն է զբաղեցնում՝ զիջելով Կոլումբիային (6 միավոր), Պարագվային (2) և Քաթարին (1): 

Share |

Լրահոս

Loading...