Ամերիկայի գավաթ. Արգենտինան նորից սայթաքեց (տեսանյութ)

09:16 20.06.2019

Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում Արգենտինան ոչ-ոքի խաղաց Պարագվայի հետ՝ 1:1:

Հանդիպումը տեղի ունեցավ Բելու Օրիզոնտիի «Մինեյրաո» մարզադաշտում։ Հաշիվը բացեցին պարագվայցիները 37-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Ռիչարդ Սանչեսը, որին գոլային փոխանցում կատարեց Միգել Ալմիրոնը:

58-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Արգենտինայի առաջատար Լիոնել Մեսսին՝ իրացնելով 11-մետրանոցը։ Հինգ րոպե անց 11-մետրանոց նշանակվեց նաև արգենտինացիների դարպասին, սակայն պարագվայցիների հարձակվող Դերլիս Գոնսալեսը չկարողացավ առաջ մղել իր թիմին:

Այսպիսով, Արգենտինայի հավաքականը երկու խաղից հետո վաստակել է միայն մեկ միավոր և կարող է դուրս չգալ խմբից: Պարագվայի հավաքականն ունի 2 միավոր։ Հաջորդ տուրում Արգենտինան կխաղա Քաթարի հետ, իսկ Պարագվայը կհանդիպի Կոլումբիայի հետ: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն հունիսի 23-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին:

Share |

Լրահոս

Loading...