ATP Հալլե. Բերետինին հաղթեց Սեպիին. քառորդ եզրափակչում նա մրցելու է Խաչանովի հետ

16:03 20.06.2019

Գերմանիայում շարունակվում է ATP 500 շարքի Հալլեի մրցաշարը: 

Քիչ առաջ ավարտվել է տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակչի հերթական հանդիպումը: Իտալացի Մատեո Բերետինին երեք սեթում առավելության է հասել Անդրեաս Սեպպիի նկատմամբ 4-6, 6-3, 6-2 հաշվով: 

Քառորդ եզրափակչում Բերետինին մրցելու է Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովի հետ: 

Հավելենք, որ նախորդ շաբաթ Մատեո Բերետինին նվաճել է կարիերայի առաջին տիտղոսը` Շտուտգարտի մրցաշարում հռչակվելով չեմպիոն: 

Share |

Լրահոս

Loading...