Կոուտինյո. Չգիտեմ՝ կշարունակե՞մ կարիերաս Բարսելոնայում, թե՞ ոչ

09:28 20.06.2019

«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խոստովանել է, որ այս պահին դեռ ոչինչ չի կարող ասել իր ապագայի մասին:

«Չգիտեմ՝ կշարունակեմ կարիերաս «Բարսելոնայում», թե ոչ։ Այժմ կենտրոնացած եմ միայն Բրազիլիայի հավաքականի վրա»,- Կոուտինյոյի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստին վաճառելու տարբերակը:

Կոուտինյոն «Լիվերպուլից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի ձմռանը: Անցած մրցաշրջանում 27-ամյա բրազիլացին մասնակցել է Իսպանիայի առաջնության 34 հանդիպման (22-ը՝ հիմնական կազմում), որոնցում դարձել է հինգ գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել է երկու արդյունավետ փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառը։

Share |

Լրահոս

Loading...