Սեբալյոսը կարիերան կարող է շարունակել Ա սերիայում

10:55 20.06.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ կհեռանա «արքայական» ակումբից:

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերը քննարկելու նպատակով հանդիպել են «Ռեալի» և իտալական «Միլանի» ներկայացուցիչները: 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ: Այդ իսկ պատճառով Սեբալյոսի` «Սան Սիրո» տեղափոխությունը շատ հավանական է թվում: 

Դանի Սեբալյոսը հանդես է գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում 2017 թվականից: Ավարտված մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցել է 34 հանդիպման` դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Հիշեցնենք, որ Դանի Սեբալյոսի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Տոտենհեմը»:

Share |

Լրահոս

Loading...