Լիվերպուլը պատրաստ է խոշոր գումար վճարել Դեմբելեի համար

12:45 20.06.2019

«Լիվերպուլը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի նկատմամբ: 

Ինչպես տեղեկացնում է Don Balon-ը, «մերսիսայդցիները» 150 միլիոն եվրո են պատրաստվում առաջարկել 22-ամյա ֆրանսիացուն գնելու համար: Յուրգեն Կլոպի թիմը դիտարկում է Դեմբելեին որպես հավանական փոխարինող Մոհամեդ Սալահին կամ էլ Սադիո Մանեին: Բացառված չէ, որ նրանցից մեկը հեռանա «Լիվերպուլից» այս ամառ: 

Հիշեցնենք, որ երեկ կար տեղեկություն այն մասին, որ «Բարսելոնան» հայտնել է Դեմբելեին, որ վերջինս չի հեռանալու ակումբից: Ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող էր ներառվել Նեյմարի վերադարձի գործարքում, սակայն Դեմբելեն մտադիր չէ տեղափոխվել ՊՍԺ:

Ուսման Դեմբելեն հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2017 թվականից: Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 42 հանդիպման կատալոնացիների կազմում` դառնալով 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս

Loading...