Մենդի. Ինձ ասում էին, որ ժամանակն է եկել ավարտելու կարիերաս. հիմա ես Ռեալում եմ

12:13 20.06.2019

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆերլան Մենդին մեկնաբանել է իր տեղափոխությունը «արքայական» ակումբ:

«Որոշ ժամանակ առաջ ես հաշմանդամի սայլակում էի: 6-7 ամիս անց եմ կացրել հիվանդանոցում վերականգնվելու և նորից քայլելու համար:

Բժիշկներն ինձ ասում էին, որ ժամանակն է եկել ավարտելու ֆուտբոլային կարիերան, իսկ հիմա ես «Ռեալում» եմ: Սկզբում ես չէի կարողանում հավատալ դրան: «Ռեալը» հիասքանչ ակումբ է: Այս թիմի հետ պայմանագիր կնքելը անհավանական ու ֆանտաստիկ մի բան է»,-Մենդիի խոսքերն է մեջբերում BBC-ն: 

Հիշեցնենք, որ «Ռեալը»  55 միլիոն եվրոյի դիմաց «Լիոնից» գնել է 24-ամյա ֆրանսիացուն: 

Share |

Լրահոս

Loading...