Խուան Մարտին Դել Պոտրոն վնասվածք է ստացել

11:12 20.06.2019

Աշխարհի նախկին երրորդ ռակետ Խուան Մարտին Դել Պոտրոն հրաժարվել է հետագա պայքարից Queens Club (Լոնդոն, Մեծ Բրիտանիա) մրցաշարում: Պատճառը վնասվածքն է:

Ինչպես հաղորդում է ATP-ի պաշտոնական կայքը, արգենտինացի թենիսիստը դադարեցրել է մրցաշարում մրցելույթները  աջ ծնկի վնասվածքի պատճառով: Կանադացի Դենիս Շապովալովին 7-5, 6-4 հաշվով հաղթելուց հետո Դել Պոտրոն 1/8 եզրափակչում մրցելու էր Ֆելիսիանո Լոպեսի հետ: Այսպիսով, իսպանացի թենիսիստը առանց պայքարի հայտնվեց քառորդ եզրափակչում: 

Հիշեցնենք, որ Խուան Մարտին Դել Պոտրոն 2018 թվականի Ամերիկայի բաց առաջնությունից հետո վերականգնվում էր վնասվածքից երկար ժամանակ: Նա կորտ էր վերադարձել Մադրիդի  ATP 1000 շարքի մրցաշարում: 

Share |

Լրահոս

Loading...