Պարզվել է, որ Քենիայից որակազրկված կին թեթև աթլետը տղամարդ է

12:35 20.06.2019

Քենիացի վազորդ Շիյես Չեպկոսգեյը, որը 2017-ին որակազրկվել էր դոպինգի համար, պարզվել է, որ տղամարդ է։

Nairobi News-ի տեղական հրատարակչությունը հայտնում է, որ 2016 թվականին վազորդից վերցված դոպինգ-փորձանմուշում հայտնաբերվել են տեստոստերոնի, անդրոստերոնի և էթիոխոլանոնի հետքեր: Դրա համար մարզուհին 4 տարով որակազրկվել է Քենիայի հակադոպինգային գործակալության կողմից։

Հունիսի 14-ին թեթև աթլետը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ ներկայացել էր հիվանդանոցներից մեկում որպես բուժքույր։ Ձերբակալությունից հետո պարզվել է, որ իրականում Չեպկոսգեյը տղամարդ է։

Հաղորդվում է, որ սեռը որոշելու համար լրացուցիչ ընթացակարգ կանցկացվի, վերջնական որոշումը կկայացվի հունիսի 27-ին:

Մարզական կարիերայի ընթացքում Չեպկոսգեյը մասնակցել է մի քանի միջազգային մարաթոնների՝ արժանանալով տարբեր մրցանակների:

Share |

Լրահոս

Loading...