Մբապեն նշել է, թե որ թիմով է ցանկանում խաղալ FIFA-19-ում

13:01 20.06.2019

Ahora շոուի ժամանակ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեին հարցրել են, թե որ թիմով կցանկանար խաղալ FIFA 19 համակարգչային խաղում: 

«Երևի թե կընտրեմ «Լիվերպուլը»: Նրանք հաղթել են Չեմպիոնների լիգայում: Յուրգեն Կլոպը ինձ դուր է գալիս: Նա լավ մարզիչ է»,-Մբապեի խոսքերն է մեջբերում The Kop Twitter-յան էջը: 

Ավարտված մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 29 հանդիպման Լիգա 1-ում` դառնալով 33 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: 

Ավելի վաղ «Լիվերպուլի» երկրպագուները զավեշտալի ապացույցներ էին գտել, որոնց համաձայն` Մբապեն տեղափոխվելու է «մերսիսայդյան» ակումբ: 

Share |

Լրահոս

Loading...