Լոռին հրաժարվել է երեք ֆուտբոլիստի ծառայություններից

13:36 20.06.2019

«Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը միանգամից 3 ֆուտբոլիստների հետ:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմից հեռացել են Էկեմինի Էկերեուկեն, Դեու Դոսան և Ստեֆան Ադջումանին:

Երեք ֆուտբոլիստներն էլ թիմին էին միացել նախորդ ամռանը: «Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում նրանց՝ բարձր պրոֆեսիոնալիզմի ու կատարած աշխատանքի համար:

Հիշեցնենք, որ օրերս «Լոռին» հայտարարեց նոր գլխավոր մարզչի նշանակման մասին: Թիմն այսուհետ մարզելու է իսպանացի Դավիդ Կամպանյան:

Share |

Լրահոս

Loading...